Չորս մեդալ
Հայաստանի պատանի մարզիկ-մարզուհիները ավարտեցին ելույթները օլիմպիական 1-ին պատանեկան խաղերում, որը ընթանում է Սինգապուրում:
Մեր մարզիկներից վերջինը մրցասպարեզ մտավ հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը: 10 մ ատրճանակի որակավորման մրցումներում նա 563 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը եւ չմտավ եզրափակիչ փուլ:
Այդպիսով, մեր մարզիկները Oլիմպիական 1-ին պատանեկան խաղերում նվաճեցին 4 մրցանակ: Սինգապուրից արծաթե մեդալով տուն կվերադառնա մեր պատանի ծանրորդ Գոռ Մարգարյանը, որը 85 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2-րդ տեղը` հաղթող Ալիռեզա Կազեմինեջադին (Իրան) երկամարտում զիջելով ընդամենը 1 կիլոգրամով: Բրոնզե մեդալներ նվաճեցին ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը, ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը եւ ծանրորդ Սմբատ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ օլիմպիական 1-ին պատանեկան խաղերին Հայաստանից մասնակցեցին 14 մարզիկ-մարզուհիներ: