Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց ԱՊՀ երկրների թիմը

Սպորտ
3bef1fbfd23c7410e8cd5dcd83b40527

Երեւանում ավարտվեց շախմատի Համահայկական 1-ին օլիմպիադան: Մրցաշարին մասնակցեցին 12 երկրներ ներկայացնող 10 թիմեր՝ Հայաստանից, Սփյուռքից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։

Մրցանակային հիմնադրամը կազմում էր 21700 ԱՄՆ դոլար, որը սահմանել էր Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը։

Առավել բարձր գործակիցներ ունեցող 40 շախմատիստները միաժամանակ մասնակցեցին Համահայկական բաց փառատոնին:

Օլիմպիադայի հաղթող դարձավ ԱՊՀ երկրների հավաքականը, որը ընդհանուր առմամբ վաստակեց 21 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Երեւանի թիմը, բայց լրացուցիչ հաշվարկներով գրավեց 2-րդ տեղը: Երրորդը ճանաչվեց Եվրոպայի հավաքականը:

Համահայկական բաց փառատոնում 9 հնարավորից 6,5-ական մավոր վաստակեցին ռուսաստանցի Պողոս Հայրապետյանը, մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը եւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Լրացուցիչ հաշվարկներով վերը նշված շախմատիստները նույն հերթականությամբ զբաղեցրին համապատասխանաբար 1-3-րդ տեղերը: