Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու նախագիծը առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։ 

Սա նշանակում է ռեյտինգային ընտրկարգից անցում կատարել  համամասնական ընտրակարգի։

  Հարցին կողմ քվեարկեց 83 պատգամավոր։

Ընդդիմադիր ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեցին։

 «Առաջարկվում են համապատասխան լուծումներ, որոնցով երաշխավորվում է համամասնական ընտրակարգի բերփոխումը և վերացվում է Ազգային ժողովի ընտրությունների համար նաև տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը»,-ասված էր արտահերթ նիստ գումարելու որոշման մեջ։