Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամյանը գրավեց 3-րդ տեղը

Սպորտ

Հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը, որը ներկայացնում է ԱՄՆ, այդ երկրի 2010 թ առաջնությունում զբաղեցրեց մրցանակային տեղերից մեկը:

Վերջին, 9-րդ տուրում, նա հաղթելով Կատերինա Ռոհոնյանին, վաստակած միավորներով հավասարվեց Աննա Զատոնսկիխին եւ նրա հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով Տաթեւ Աբրահամյանը արժանացավ բրոնզե մեդալի:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Իրինա Կրուշը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Կատերինա Ռոհոնյանը 4,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: