Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Արման Փաշիկյանը

Սպորտ

Մարտունիում ավարտվեց «Սեւանա լիճ-2010» շախմատի միջազգային մրցաշարը:

Աղյուսակը գլխավորող Արման Փաշիկյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Դավիթ Հարությունյանի հետ եւ վաստակեց 6 միավոր: Երկրորդ տեղում ընթացող Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին, նույնպես իր անվան դիմաց գրանցեց 6 միավոր, սակայն մրցաշարի հաղթող ճանաչվեց Արման Փաշիկյանը, քանի որ ավելի բարձր լրացուցիչ գործակիցներ ուներ:

Մրցանակային երրորդ տեղը բաժին հասավ ռուսաստանցի Մաքսիմ Մատլյակովին, ով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ եւ վաստակելով 5 միավոր` անհասանելի դարձավ իր գլխավոր մրցակիցների համար: Հաջորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Սամվել Տեր-Սահակյանը, Լուկա Լենիչը (Սլովենիա, 4,5-ական միավոր), Գ. Գոպալը (Հնդկաստան), Դավիթ Հարությունյանը, Ավետիք Գրիգորյանը (4-ական), Պավել Պոնկրատովը (Ռուսաստան), Ռոբերտ Հովհաննիսյանը (3,5-ական):