A
A
Գաբրիել Սարգսյանը շանս ունի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Մհեր Հովհաննիսյանն այս օրերին մասնակցում են Կրետե կղզում (Հունաստան) գտնվող Ռեթիմնո քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարին:
Արդեն կայացել է 7 տուր: Գաբրիել Սարգսյանը այժմ 5,5 միավորով ընթանում է առաջատարների խմբում: Այսօր նա սպիտակներով կհանդիպի մրցաշարի միանձնյա առաջատար Եվգենի Պոստնիի (Իսրայել) հետ, որը կես միավորով է գերազանցում մեր շախմատիստին: Հաղթանակի դեպքում Գաբրիել Սարգսյանը լուրջ հայտ կներկայացնի վերջնական հաջողության հասնելու համար, քանի որ մրցաշարը բաղկացած է 9 տուրից:
Մհեր Հովհաննիսյանն առայժմ անկայուն է հանդես գալիս եւ յոթ տուրից հետո իր ակտիվում ունի 4,5 միավոր: նա զբաղեցնում է 36-րդ համեստ տեղը: