Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ուղեգրեր ՄՕԿ-ից

Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն եւս երկու ուղեգիր տրամադրեց Հայաստանի պատանի մարզիկներին, որոնք կմասնակցեն այս տարվա օգոստոսի 14-26-ը Սինգապուրում անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային 1-ին խաղերին:

Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Այդ պատվին արժանացել են լողորդուհի Անահիտ Բարսեղյանը, որը կմասնակցի թիկնալողի 50 եւ 100 մ տարածությունների մրցումներին, ինչպես նաեւ լողորդ Սերգեյ Պեվնեւը (ազատ լողաոճ, 50 եւ 100մ):

Այդպիսով, Սինգապուր մեկնող Հայաստանի մարզիկների թիվը հասավ 14-ի: