A
A
Փաշիկյանն ու Պետրոսյանը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Մարտունիում կավարտվի «Սեւանա լիճ-2010» շախմատի միջազգային մրցաշարը:
Վերջին` 9-րդ տուրից առաջ, աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է մեր գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Նրանից կես միավոր քիչ է վաստակել Տիգրան Լ. Պետրոսյանը: Հենց այս երկյակն էլ կպայքարի առաջին տեղի համար: Վերջին տուրում Արման Փաշիկյանը սպիտակներով կհանդիպի Դավիթ Հարությունյանի, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը` Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:
Մրցանակային 3-րդ տեղի համար կպայքարեն Ռուսաստանի նրկայացուցիչ Մաքսիմ Մատլյակովը եւ հնդիկ գրոսմայստեր Գոպալը, որոնց նույնպես կես միավոր է բաժանում` 4,5 եւ 4: