Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցամարտը անավարտ մնաց

Սպորտ

WIBF/WBA/WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի, թեթեւքաշային բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը հերթական անգամ պաշտպանեց իր տիտղոսները, բայց այս անգամ նա ստիպված բավարարվեց ոչ-ոքիով:

Մեքսիկայի ներկայացուցիչ Արելի Մուչինոյի հետ մրցամարտը, որը կայացավ Շվերինում կազմակերպված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակում, անավարտ մնաց: Երրորդ ռաունդի սկզբում աշխարհի չեմպիոնուհին լուրջ վնասվածք ստացավ (մրցակիցները բախվեցին գլուխներով միմյանց հետ եւ Կենտիկյանի մոտ բաց բերք առաջացավ, որից անընդհատ արյուն էր հոսում), ուստի գլխավոր մրցավար Ջո Կորտեսը ստիպված ընդհատեց մարտը: Այդպիսով գրանցվեց տեխնիկական ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ մեր հայրենակցուհին պահպանում է իր տիտղոսները:

Մենամարտից հետո Սյուզի Քենտիկյանը, մեկնաբանելով այդ պահը, ասել է. «Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես չհասցրեցի խուսափել բախումից: Հետո հասկացա, որ լուրջ վնասվածք եմ ստացել: Անչափ հիասթափված եմ, որովհետեւ երկար ժամանակ էի պատրաստվել այս մրցամարտին եւ արդեն հարմարվել էի մրցակցիս մարտավարությանը»:

Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, Սյուզի Քենտիկյանը հաջորդ մարտը հավանաբար կանցկացնի իր նախկին մրցակից Ռաուիի հետ, որը ռեվանշ-մրցամարտ է պահանջել: