Ընդամենը 3 մասնակից
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 1-ը Բարսելոնայում կայանալիք աթլետիկայի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանից կմասնակցեն ընդամենը 3 մարզիկներ: Նրանք են հեռացատկորդ Արսեն Սարգսյանը եւ վազորդներ Արման Անդրեասյանն (100 մ վազք) ու Ամալյա Շառոյանը (400 մ վազք):
Ինչպես տեղեկացրին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, մեր երկու մարզիկները իրենց վարկանիշով իրավունք ունեն մասնակցելու առաջնությանը, իսկ ահա Ամալյա Շառոյանին մասնակցության քարտ է տրամադրել Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիան:
Առաջնությանը պատրաստվելու համար Արսեն Սարգսյանը ուսումնամարզումային հավաք է անցկացրել Մոսկվայում, իսկ Ամալյա Շառոյանը` Սանկտ-Պետերբուրգում:
Արման Անդրեասյանը մարզումներն անցկացրել է միայն Երեւանում:
Նշենք, որ մեր պատանի վազորդ Տարոն Խաչատրյանը այժմ պատրաստվում է աթլետիկայի աշխարհի ավագ տարիքի պատանիների առաջնությանը, որը տեղի կունենա կանադական Մոնկթոն քաղաքում, հուլիսի 18-25-ը: Նա կմասնակցի միայն 100 մ վազքի մրցումներին: