Զախարովան՝ Ալիեւի՝ Հայաստանին «միջանցք պարտադրելու» հայտարարության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի նախաձեռնած զորավարժությունները պլանային են և ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման ու նաեւ Հայաստանին «միջանցք պարտադրելու» հայտարարություններին՝ ի պատասխան հայ լրագրողի հարցին։
«Մենք, ընդհանուր առմամբ, նկատում ենք և՛ Բաքվի, թե՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Դրա հիմնական խնդիրն է տարածաշրջանում ամենաբարձր մակարդակով իրականացնել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Մանրամասները՝ տեսանյութում