Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն 2021-ին․ Գարեգին Միսկարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման բովանդակությունը «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանին մեծ հույսեր չեն ներշնչել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն այս տարի։ Բայց վերջինս, այնուամենայնիվ, կարծում է, որ, արտահերթ ընտրությունները լինելու են 2021թ․։
«Որովհետև դա է պահանջում մեր պետության շահը։ Այն քաղաքական միջավայրը, որը ձևավորված է Հայաստանում, այն լիազորությունները, որը տրված է մի ուժի, ինչպես տեսնում եք՝ լավ տեղ չի տանում»,- ասում է նա։
Գ․Միսկարյանը հավելում է, որ պայքարի մեջ պետք է մտնեն առողջ ուժեր, որոնք հանդես կգան ոչ թե պաշտոնի և միմյանց վրա ցեխ շպրտելու մակարդակում, այլև կներկայացնեն իրական ծրագրեր․
«Որ լինի արժեքների ծրագրերի բախում։ Իսկ դրա համար պետք են արտահերթ ընտրություններ, որ ևս 2,5 տարի չկորցնենք»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում