Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ խոսի. Ռադիկ Մարտիրոսյանը՝ վարչապետի հրաժարականի մասին (տեսանյութ)

Մեր գիտաշխատողն այսօր ստանում է աշխատավարձ՝ մեր երկրի միջին աշխատավարձի կեսը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը՝ որպես օրինակ բերելով այլ երկրների փորձը.

«Ռուսաստանում գիտնականը ստանում է երկրի միջին աշխատավարձի կրկնապատիկը, Չինաստանում, Հարավային Կորեայում գիտնականները միջին աշխատավարձից 5-10 անգամ ավել աշխատավարձ են ստանում: Ոչ այս իշխանությունները, ոչ էլ նախորդները անկախությունից հետո չեն ֆինանսավորել մեր գիտությունը»:

Ինչ վերաբերում է գիտանականների և ԳԱԱ-ի հայտարարությանը՝ վարչապետի հրաժարականի վերաբերյալ, Մարտիրոսյանն ասաց՝ գիտնականներն իրենց կարծիքը ասել են և շարունակում են զբաղվել իրենց աշխատանքով.

«Կարծում եմ՝ չափանիշը ոչ թե փողոցում եղած մարդկանց թիվն է, այլ ես համոզված եմ, որ շատ-շատ մարդիկ, ովքեր փողոցում չեն, տանն են կամ աշխատանքի վայրում, ունեն նույն կարծիքը: Եթե լինեն ընտրություններ, քաղաքացին իր տեսակետ կարտահայտի»:

«Ա1+»-ի հարցին, թե եթե պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, այդ դեպքում ինչպիսի՞ կառավարություն են պատկերացնում, Մարտիրոսյանն ասաց՝ այնպիսին, ով կհամապատասխանի առաջիկայում մեր առջև դրված խնդիրներին.

«Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ խոսի»,-նշեց Մարտիրոսյանը: