Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ, ուղիղ եթերում հրավիրում եմ քեզ բանավեճի․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

 «Ընդդիմության մեջ շատերն այլևս չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Ես ասում եմ՝ նա հեռանալու է։ Նա լավ գիտի, որ չի լինելու և չի մնալու պատմության մեջ», - ասաց ԲՀԿ խմբակցության  պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանն ասուլիսի ընթացքում։

 «Ես չեմ կարող հավատալ, որ իրեն հարգող որևէ քաղաքական ուժ կարող է Նիկոլ Փաշինյանից պորտֆել վերցնել և նրա հետ համախոհությամբ գնալ ընտրությունների։ Եթե նա հրաժարական չտա և նշանակի արտահերթ ընտրություններ, ես չեմ պատկերացնում ինձ մեգաֆոնը ձեռքիս մտնեմ թաղ, որտեղ մի քանի զոհ կա, և քարոզչություն անեմ», - ասաց նա։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, եթե անգամ վատագույն դեպքում լինեն արտահերթ ընտրություններ, պետք է գնալ դրան, բայց միանշանակ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի համաձայնագիր և պայմանավորվածություն լինել չի կարող․

«Ես զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է օգտվել քաղաքական հումանիտար միջանցքից, որովհետև դրա այլընտրանքը, ցավոք սրտի, հաշվեհարդարն է։ Եվ հաշվեհարդարը ես չեմ անելու, իմ և մյուս քաղաքական ուժերը չեն անելու, որովհետև մենք դեմ ենք մեր երկրում քաղաքացիական բախումներին, արյունով հարց լուծելուն։ Բայց նաև ես տեսնում եմ մարդկանց մեջ այդ պրկված նյարդը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով՝ պատերազմի տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանը շանս ուներ դադարեցնելու այն, երբ նրան մեր ռեսուրսների սպառման մասին զեկուցել է գենշտաբի պետը, երբ Լավրովն է առաջարկել կանգնեցնել պատերազմը, 19-րդ օրը Վլադիմիր Պուտինն է առաջարկել նաև այն պայմանով, որ Շուշին կմնա մեզ, բայց նա չի համաձայնել՝ արդարանալով, որ այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին․

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իսկ արդյո՞ք այդ դեպքում Շուշին կմնար հայկական։ Ես նրան ուղիղ եթերում հրավիրում եմ բանավեճի և ասում եմ՝ այո՛, Նիկո՛լ, եթե դու ընդունեիր ՌԴ նախագահի առաջարկը և պատերազմը կանգներ, Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ և մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա», - ասաց նա։

: