Բացել լրահոսը Փակել լրահոսը
143419234_1677383142434751_759675547704858420_n
A A
Պաշտոնական

Իրավիճակը՝ ավտոճանապարհներին

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Վայքի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վանաձորի, Մարտունիի, Թումանյանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ճանապարհային դեպարտամենտ