Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա ընթերցողներին:
Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ սերունդներ են կրթվել։ Սիրելի գրողի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։
ԿԳՄՍ նախարարություն
Սուրեն Մուրադյանի դուստրը՝ Սյուզաննա Մուրադյանը, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.
«Մեր սիրելի հայրիկ, դու մեզ և Հայաստանի մանուկներին պարգևեցիր ոսկեզօծ մանկություն: Քեզնով ու քո ստեղծագործություններով մեր կյանքը պարուրեցիր