Բացել լրահոսը Փակել լրահոսը
131861369_382573456179909_7749118170429383144_n
A A
Պաշտոնական

Պատերազմի ընթացքում 2 ուղղաթիռներով իրականացվել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը՝ փրկելով տասնյակ զինծառայողների կյանքեր․ Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռների միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը, փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»: