A
A
Արտաշատի բժշկական կենտրոնում մինչ օրս ստացոնար բուժում են ստացել կորոնավիրուսով 1811 պացիենտներ
Աջակցիր «Ա1+»-ինԱրտաշատի բժշկական կենտրոնում հրավիրված տարեվերջյան խորհրդակցությանը, որը վարում էր տնօրեն Հայկ Համբարձումյանը, հակիրճ ամփոփվեցին 2020 թ. կատարված աշխատանքները: Այդ մասին հայտնում են բժշկական կենտրոնից:
Կորոնավիրուսային համավարակի ժամանակահատվածում և Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում երկրում ռազմական դրություն հայտարարելուց հետո մեծ ծանրաբեռնվածությամբ սկսեց աշխատել Կենտրոնի պոլիկլինիկան: Համավարակի տարածման առաջին իսկ օրերից այստեղ սահմանվել է հերթապահություն՝ ոչ աշխատանքային և տոնական օրերին, իրականացվել է կորնովիրուսային համավարակի 3500 նմուշառում:
Պոլիկլինկայում ձևավորված հատուկ հանձնաժողովի կողմից բժշկական քննության է ենթարկվել պահեստազորի 590 զինապարտ:
Իրենց զեկույցներում մանրամասն ներկայացնելով կենտրոնում արձանագրված մյուս հաջողությունները, բաժանմունքների վարիչները խոսեցին նաև տարվա ընթացքում ԲԿ-ի տեխնիական հագեցվածության մասին, ինչը զգալի բարելավավել է բուժծառայությունների որակը:
Արցախյան պատերազմի դիերի դատաբժշկական փորձաքննության աշխատանքների մասին խոսեց մարզի դատաբժշկական ծառայության ղեկավար Արմեն Գևորգյանը՝ միաժամանակ իր շնորհակալությունը հայտնելով Արտաշատի ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանին՝ օպերատիվ ու սրտացավ համագործակցության համար:
Խորհրդակցության երկրորդ մասում Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի սահմանած պատվոգրերը ԲԿ-ի Պոլիկլինկայի աշխատակազմին և Արցախյան պատերազմի ընթացքում առաջնագծում եղած մեր մի շարք բուժաշխատակիցներին հանձնեց պարոն Համբարձումյանը՝ բոլորիս անունից երախտագիտություն հայտնելով վերջիններիս՝ հայրենիքի օրհասական օրերին բուժաշխատողի վեհ առաքելությունը պատվով իրականացնելու համար:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԲԿ-ի ղեկավարը իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ներկաներին՝ համագործակված ու արդյունավետ աշխատանքի համար: Նա ձեռք բերված հաջողություների գործում մեծապես կարևորեց մարզային իշխանությունների և Առողջապահության նախարարության մշտական հոգածությունը: