Բացել լրահոսը Փակել լրահոսը
42FA982B-4179-461E-9B2B-1B4B2FE472DF_w1200_r1
A A
Պաշտոնական

Կմեկնարկի խորհրդատվական հարթակ. նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 18-ից կմեկնարկի “QUITLINE” խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից:

Խորհրդատվությունը կիրականացնեն հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն:
Ծառայությունը բոլորի համար ԱՆՎՃԱՐ է:

Խորհրդատվություն կարող եք ստանալ` զանգահարելով 060 440 001 հեռախոսահամարով:

Մեր մասնագետներն անհամբեր սպասում են Ձեր զանգերին:

Միասին մենք ԱՌՈՂՋ ենք:

Առողջապահության նախարարություն