Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհ
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 
 
Ապարանի տարածաշրջանում, Սպիտակի ոլորաններում, Արթիկ-Աալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ :