Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարեն սարուխանյան
A A
Պաշտոնական

Չեմ պատրաստվում որևէ քննարկման մասնակցել իմ երկիրը տարիներով քանդած նախկին իշխանությունների և նրանց մնացորդների հետ. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ես` Կարեն Սարուխանյանս, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 《Իմ Քայլը》 խմբակցության պատգամավոր, չեմ պատրաստվում որևէ ֆորմատով, որևէ քննարկման մասնակցել իմ երկիրը տարիներով քանդած, նախկին կոռումպացված և ազգադավ իշխանությունների և նրանց մնացորդների հետ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ, իմ քաղաքական թիմին տվել է վստահության քվե ոչ թե նախկինների հետ հանդիպման և որևէ հարցի քննարկման համար, այլ այն պայմանով, որ երբևէ թույլ չենք տալու նախկինների վերադարձը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ այսօր էլ խնդրում է, որ միջոցներ ձեռնարկենք պատժելու համար այն քաղաքական գործիչներին և գործիքներին, ովքեր այսօր բեմահարթակում բռնության կոչեր են հնչեցնում իրենց կողմից ընտրած իշխանության և քաղաքական ուժի հասցեին։

Հետևաբար՝ ես, որպես հանրության կողմից գործուղված անհատ, պարտավոր եմ ի կատար ածել նրանց ցանկությունն ու պատգամը։

Թավի ՞շ...

ՉԻ ՜ լինելու»: