Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձյուն
A A
Պաշտոնական

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և  առավոտյան ճանապարհներին՝  մերկասառույց:

 

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի  8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։