A
A
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին համաձայնագրի կատարումը:
Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Դկտեմբերի 21-ին կայացել է հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Նախարարները կարծիքներ են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգի վերաբերյալ։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր, որոնք փոխադարձ շահ են ներկայայցնում»,- ասված է հաղորդագրության մեջ: