Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՊՀ
A A
Պաշտոնական

ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը չգնալ աշխատանքի

Երևանի պետական համալսարանի Արհմիությունը, հիմք ընդունելով ԵՊՀ              գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական պահանջելու մասին, կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի, բոյկոտել աշխատանքային օրը և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին: 

Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին: 

ԵՊՀ Արհմիությունը այս ընթացքում ուշի-ուշով հետևելու է ԵՊՀ ղեկավարության բոլոր գործողություններին: Հետապնդման կամ խոչընդոտելու որևէ դեպք նկատելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ օգտագործելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցները՝ ԵՊՀ ղեկավարության նմանատիպ գործողությունները կանխելու և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար: 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ