A
A
Լոռու մարզպետն այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն, ուր հանգչում են պատերազմում նահատակված քաջորդիները
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր այցելեց Վանաձորի զինվորական պանթեոն, ուր հանգչում են Արցախյան պատերազմում նահատակված հայ քաջորդիները:
Այդ մասին հայտնում են մարզպետարանից:
Մարզի ղեկավարը հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեց նրանց շիրիմներին:
-Մեր հերոս տղաների շնորհիվ մենք այսօր կանք, և մեր գոյությունը պիտի արդարացնենք՝ նրա՛նց երազած հայրենիքը կերտելով: Հավերժ փառք ու խոնարհում...