Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եռաբլուր
A A
Հասարակություն

Հայաստանում և Արցախում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարված

Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ոգեկոչելու հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 40-րդ օրը:

Պաշտոնապես հայտարարված սգո արարողության շրջանակում քաղաքացիները հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուր պանթեոնում:

Այսօր՝ ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի պատերազմում զոհվածների հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր: