Բացել լրահոսը Փակել լրահոսը
131923716_2833551943629293_8199839079460842675_n
A A
Պաշտոնական

Տեսանյութում այրվող շինությունը Կապանում չի գտնվում. Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը

Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը:

«Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։

Կոչ ենք անում չտարածել խուճապ առաջացնող տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

FIP.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը տեսանյութի իսկությունը հաստատեց՝ հավելելով, որ Կապանի օդանավակայանի հարակից տարածքի տան տերն է այրել, քանի որ չի ցանկացել այն թողնել հակառակորդին։

Ըստ խոսնակի՝ սահմանազատման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տունը գտնվում է Քաշաթաղի շրջանում և ուստի պետք է անցնի ադրբեջանական կողմին։
Իսկ հայ-ադրբեջանական սահմանը ուղիղ պետք է անցնի Կապանի օդանավակայանի կողքով։