A
A
ԱԱՏՄ ստուգայցը՝ Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում
Աջակցիր «Ա1+»-ինCovid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել:
Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ:
ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին:
• Մշակութային կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝