Բացել լրահոսը Փակել լրահոսը
17048_b-e1593079931962
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եռօրյա սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ-ում սուգ հայտարարելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի
պահանջների կատարումը»։