Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Չոբանյան
A A
Պաշտոնական

44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը. Տավուշի մարզպետի գրառումը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Անցած գիշեր, հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։
 
Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։
Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»։