A
A
Գեներալ Մուրադովն Արցախում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մեկնաբանել է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում երեկվանից ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ վերջին բախումներից հետո դրությունն այժմ կարգավորվել է:
Գեներալը նշել է, որ դեկտեմբերի 11-ին ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում, խախտվել է հրադադարի ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում խախտումը ճնշվել է:
«Ներկայումս իրավիճակն այդ տարածաշրջանում կայունացել է: Ռուս խաղաղապահները մշտապես հետևում են իրավիճակին և փոխգործակցում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ», - ասել է հրամանատարը: