A
A
Պետք է անհապաղ վերականգնել երրորդ փոխվարչապետի պաշտոնը. Արման Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Պետք է անհապաղ վերականգնել Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված երրորդ փոխվարչապետի պաշտոնը և նրա իրավասության տակ կենտրոնացնել գերիների վերադարձի, անհետ կորածների համալիր հարցերը, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում տնտեսական, սոցիալական, առողջապահական, արտակարգ իրավիճակների, ենթակառուցվածներին առնչվող, Արցախում հազարավոր տեղահանվածներին ժամանակավոր կացարաններով ապահովելու, և բնակֆոնդի շինարարության հարցերը։
Երրորդ փոխվարչապետը պետք է լծվի Արցախում պատերազմից հետո ներդրումային միջավայրի բարելավման խնդիրների լուծմանը՝ այդ նպատակի համար ամբողջությամբ փորձելով կենտրոնացնել սփյուռքի ներուժը։
Միաժամանակ փոխվարչապետի իրավասության տակ պետք է կենտրոնացնել Արցախի և Հայաստանի տնտեսությունների ինտեգրման աշխատանքները։
Փոխվարչապետը պետք է ներկայացուցիչ ունենա Արցախի կառավարությունում, որը ամբողջությամբ պետք է համակարգի վերոնշյալ և այլ՝ պատերազմից հետո ի հայտ եկած կարևոր աշխատանքները։
ՀԳ. Եթե առհասարակ դիտարկելի է առաջարկս կարող եմ նույնիսկ ներկայացնել այն պրոֆեսիոնալին, ով լավագույնս կիրականացնի նշված աշխատանքները»: