Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց 2021 թվականի բյուջեի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց  84 պատգամավոր, դեմ՝ 14։

Հիշեցնենք՝ 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու ներկայացված նախագծին՝ համարելով, որ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին: 

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին: