Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Հայաստանում այսօր պահպանվել է մեկ պետական ինստիտուտ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը․ Խզմալյան (տեսանյութ)

Ռուս-թուրքական զավթումը արդեն մեկ ամիս է՝ տեղի է ունենում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը։

«Ուղիղ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել կապիտուլյացիայի ստորագրումը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ոտնահարեց Հայաստանի Սահմանադրությունը, առանց Ազգային ժողովի վավերացման, առանց նախագահի իմացության, առանց արտգործնախարարության, առանց ազգի և բանկի կարծիքը հաշվի առնելու՝ ստորագրեց մի հայտարարագիր, որը փորձ էր օրինականացնել ռուս-թուրքական օկուպացիան, որը շարունակվում է առ այսօր»։

Խզմալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը այլ տարբերակ ուներ և՛ պատերազմի օրերին, և՛ դրանից առաջ

«Արդեն հոկտեմբերի 8-ին Ժնևում կազմակերպում էին արտգործնախարարների հանդիպումներ, և դա արժանապատիվ հրադադարի առաջարկ էր, սակայն Փաշինյանը այնտեղ չուղարկեց արտգործնախարարին, փոխարենը հաջորդ առավոտը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Մոսկվայում, կնքեցին հրադադար, որը տևեց 5 րոպե»:

Խզմալյանի խոսքով՝ միջազգային հանրության հաջորդ առաջարկը սկանդինավյան խաղաղապահների տեղակայումն էր, սակայն Երևանը և Ստեփանակերտը ասացին՝ նախընտրում են ռուս խաղաղապահներին

«Նրանք ստացան ռուս խաղաղապահներին թուրք խաղաղապահների հետ միասին»։

Խզմալյանը պնդում է՝ պետական ինստիտուտներն այսօր Հայաստանում չեն աշխատում, իսկ այս կառավարությունը դարձել է ազգային պարտության սիմվոլ և պետք է հեռանա

«Հայաստանում այսօր պահպանվել է մեկ պետական ինստիտուտ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, ով օրեր շարունակ ուղղակիորեն և անուղղակի ցույց է տալիս, որ չի ընդունում այս վերջնագիրը, այս իրավիճակը, և նա է բարձրաձայնում ազգային փրկության ժամանակավոր կառավարության անհրաժեշտությունը»։

Ինչ վերաբերում է 17 ուժերի դիմադրությանը և հարցին՝ արդյո՞ք պատրաստ են միանալ այդ ուժերին, Խզմալյանն արձագանքեց, որ համագործակցելու հեռանկար չեն տեսնում․

«Գողը առաջինն է գոռում, որ գողացել են, և նրանց պահանջը մերի նման չէ, նրանք իրենց ճիչերով շեղում են ժողովրդի ուշադրությունը գլխավոր խնդրից՝ ով է կանգնած Փաշինյանի հետևում՝ Պուտինն է, ով տեսախցիկի առաջ ասաց՝ ես եմ գրել այդ թուղթը»։