Բացել լրահոսը Փակել լրահոսը
130327868_1637265373113195_2378497419166382151_n
A A
Պաշտոնական

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Կոտայքի, Դիլիջանի, Ճամբարակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
 
Դիլիջանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ուշիից դեպի «Տառեր» կոչվող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: