Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ով է որոշել, որ Վազգեն Մանուկյանը պետք է լինի վարչապետ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)

ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ իշխանությունը ինչ-որ փուլում կգնա արտահերթ ընտրությունների ճանապարհով. մինչ այդ Սիմոնյանն ասում է՝ կան հրատապ հարցեր լուծելու։

Սիմոնյանն ասաց՝ նման քննարկում չեն ունեցել, դա իր անձնական կարծիքն է։ Ընդդիմության քայլերն Ալեն Սիմոնյանը անվանում է էլիտաների հեղաշրջման փորձ։ Սիմոնյանը հարց է բարձրացնում՝ ով է որոշել, որ Վազգեն Մանուկյանը պետք է լինի վարչապետ, ասում է, որ պետք է լսել ժողովրդին։

ԱԺ փոխնախագահը նաև պնդում է, որ Արցախի կապիտուլյացիան գրել, պատրաստել եւ ստորագրել են այն քաղաքական ուժերը, ովքեր հիմա իրենց մեղադրում են դրանում։