Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան ՄԻՊ
A A
Պաշտոնական

Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է փաստաբաններին, մասնագիտական օրվա առթիվ․
 
Սիրելի՛ փաստաբաններ,
Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով:
Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս:
 
Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը: Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին վերաբերող կոնկրետ գործերով ու սկսում ծառայել ողջ երկրում իրավունքի գերակայության վերջնական հաստատման նպատակին:
 
Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում:
Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող նրանց պրոֆեսիոնալ ազդեցությամբ:
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան