Բացել լրահոսը Փակել լրահոսը
129612587_1632740910232308_7687723983845150907_n
A A
Պաշտոնական

Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ Սպիտակի ոլորոններում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: