Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ստեփանակերտի հրթիռակոծված շուկան և չփակված խանութը (տեսանյութ)

Ստեփանակերտի շուկան դեռեւս չի մաքրվել հրթիռակոծության հետեւանքներից։  Ընդամենը մի քանի տաղավար է բաց։  Տիկին Ռիման փորձում է կարգի բերել իր տաղավարը։ Ասում է՝ չի մտածում վնասների մասին․ մարդկային կորուստներից հետո այդ ուղղակի չնչին է։  

Արսեն Մնացականյանի խանութը բաց է․ չի փակվել ոչ մի օր, նույնիսկ պատերազմի ամենավտանգավոր օրերին։ Ասում է՝  չկարողացավ փակել, քանի որ անընդհատ զանգում էին, խնդրում՝ չփակել, որպեսզի գոնե ծխախոտ կարողանան գնել Ստեփանակերտում մնացած բնակիչները։ 

Ապրանքը Հայաստանից կամ պահեստներից է ստացել։ Եղել են  տնտեսվարողներ, որոնք իրենց խանութի ապրանքը տվել են, որ նա  վաճառի։  Ասում է՝ ինչպես պատերազմի սկիզբն էր անսպասելի, այնպես էլ՝  ավարտը։

Մանրամասները՝  տեսանյութում