Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ես ստացել եմ ապօրինի հրամաններ, չեմ կատարել․ Օսիպյան (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում էր Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանը։

Նա պնդեց՝ Ազատության հրապարակում է նաև այն պատճառով, որ իր ընկերը՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ձերբակալված է․

«Ես Վանեցյան Արթուրին ճանաչում է 25 տարի։ Ես ստացել եմ ապօրինի հրամաններ, չեմ կատարել։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»,-հայտարարեց նա։

Ըստ Օսիպյանի՝ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, մտահոգված է իր երեխաների ապագայի համար, դրա համար է Ազատության հրապարակում։

Նախկին ոստիկանապետը վստահություն հայտնեց, որ լուծում կգտնվի։

Նա նաև հավելեց, որ վատառողջ էր և հիվանդանոցում բուժում էր ստանում։