Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե ինձ հետ մի բան պատահի, պատասխանատուն այսօրվա իշխանությունն է․ Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար բավարար ստորագրություններ ունենք, բայց նիստը կարող ենք հրավիրել, եթե ԱԺ խորհրդի նիստը կայանա: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Տիկին Լենա Նազարյանը ժամանեց խորհրդարան, խոսեցինք: Ես ասացի, որ պետք է պրոցեսները բերել քաղաքական ուղիներով, դրա համար խնդրեցի, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք խորհրդի նիստը գումարել: 20.15-ին խորհրդի նիստը գումարվեց, եւ 7 մարդ էինք, քվորում չկար: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն քվորումը բաց է դեռ երկու ժամ:  Այսինքն ԱԺ խորհրդի նիստ հնարավոր է գումարել եւ մեզ պետք է եւս 3 խորհրդի անդամ, որ ներկայանան եւ մենք կարողանանք նիստն իրականացնենք եւ նշանակենք ԱԺ արտահերթ նիստ»,-ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, սակայն շխող մեծամասնության 88 պատգամավորից միայն մի մարդ է եկել, չեն գալիս, որ նիստ գումարվի:

Մենք ի՞նչ է, Արցախի մի հատվածը կորցնելուց հետ մի հատ էլ Հայաստանում քաղաքացիական պատերազմ ենք հրահրո՞ւմ: Էս ի՞նչ եք անում»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա նաեւ ընդգծեց. «Եթե այսօր նիստ չկայացավ, ես կհայտարարեմ, որ Հայաստան ներխուժում է խորհրդարանական ճգնաժամ, որից հետո քայլեր կիրականացվեն նաեւ դրա հետ կապված»:

Մանրամասները տեսանութում