A
A
Հավաքի կազմակերպիչները ցուցարարներին կոչ արեցին գնալ տուն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչները մասնակից քաղաքացիներին կոչ արեցին գնալ տուն՝ վաղը դարձյալ հավաքվելու պայմանով:
Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Վաղը կրկին միջոցառումներ ենք անելու։ Հիմա մենք գնում ենք գրասենյակ, որպեսզի մեր գործողությունները պլանավորենք և հայտարարենք»,-ասաց Մինասյանը։
Նա հայտնեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով և պրովոկացիաները բացառելու համար առաջարկում են բոլոր հավաքվածներին թողնել տարածքը։
Մինասյանը նաև հայտնեց, որ վաղվա հանրահավաքի տեղի ու ժամի մասին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կհայտարարեն այսօր կեսգիշերն անց՝ 00:30-ին կայանալիք ասուլիսում: