Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գուտերեշ
A A
Պաշտոնական

ՄԱԿ-ը շնորհակալ է Ռուսաստանից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:  Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Անտոնիո Գուտերեշը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

 

«Շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին միջնորդական ջանքերի համար, - ասել է նա:

Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու,  թե ինչպես կարող է աջակցել համաձայնությանը: