Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Պետրոս Ղազարյանի հյուրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության տակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, իրավիճակին տիրապետող այլ մարմինների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով հետագա զարգացումների ռիսկերն ու վտանգները: Ավինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Այն հայտարարությունը, որ համաձայնեցվել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև, ստորագրվել է մի պարզ պատճառով, և այդ պատճառներին անդրադառնալու համար ես չեմ անդրադառնա արցախյան հակամարտության 30-ամյա դիվանագիտական և ռազմական բոլոր խնդիրներին: Ես կսկսեմ այն կետից, որ կետից սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սկսեց հրթիռային և հրետանային հարվածների ենթարկել ամբողջ առաջնագիծը, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և վարչապետը Ազգային ժողովում շատ հստակ արձանագրեց, որ նախկինում բանակցված բոլոր փաստաթղթերով, առաջարկվող բոլոր լուծումներով իրեն առաջարկվում է մի տարբերակ՝ առանց նախապայմանների 7 տարածքների վերադարձ: Կարծում եմ երեք խմբակցությունների կողմից էլ այդ առաջարկը մերժվեց, ընտրեցինք պատերազմելու ճանապարհը, արժանապատվորեն պատերազմելու ճանապարհը: Եվ ուզում եմ արձանագրել, որ 40 և ավելի օրերի ընթացքում անհամաչափ, անհամեմատելի ուժերի դեմ հայոց բանակը իրապես հերոսական կռիվներ է մղել: Ճակատում որևէ կետ չի եղել, որ հարաբերական հանգիստ լիներ, 100 քառակուսի մետր տարածություն չի եղել, որ հրետանային կամ հրթիռների հարվածների չի ենթարկվել»,- մանրամասնեց Ավինյանը: