Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվել են ուղղաթիռը և 30 քմ խոտածածկ տարածք։
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել է, որ ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։
Դեպքի մասին տեղեկություն է տարածել նաև ՏԱՍՍ-ը։