Գեղամ Գևորգյանը՝ ծաղկի, զինվորական հագուստի թանկացման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երբ տեղեկություն են ստացել, որ զինվորական հագուստների գներն ավելացել են, անմիջապես գնացել են այդ հետքերով և հայտնաբերել, որ մասնագիտացված խանութներում այդ հագուստների գները չեն թանկացել, որոշ դեպքերում նույնիսկ էժանացել են, պարզապես եղել են մարդիկ, ովքեր վերավաճառքով են զբաղվել, և թանկացման միտումը դրանով է պայմանավորված եղել։
Ինչ վերաբերում է ծաղիկների գների թանկացմանը, Գևորգյանն ասաց՝ մոնիտորինգ են արել մեծածախ ծաղկի շուկաներում, նկատել են գնի բարձրացում.
«Նախ արտահանողներին խնդրեցինք շուկայում ներքին վաճառք իրականացնել, որը գները զսպեց, և պայմանավորվեցինք, որ գների անկում տեղի կունենա»։
Գևորգյանը հավելեց, որ փոքր ջերմոցային տնտեսությունների վերահսկողությունն իրենց տիրույթում չէ, դրա համար դժվարացել են կոնկրետ քայլեր անել։ Գևորգյանը հավելեց՝ սննդամթերքի մասով համատարած գների բարձրացում չկա։