A
A
Վրաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել են Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունից, հայտնում է Sputnik Грузия-ն:
Նշվում է, որ նա իրեն լավ է զգում, բուժվում է տանը:
Ավելի վաղ, Գեորգի Գախարիան կորոնավիրուսով վարակված իր աշխատակցի հետ կապ ունենալու պատճառով ինքնամեկուսացվել էր: