Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Պատգամավորները՝ Արցախի անկախության ճանաչման մասին (տեսանյութ)

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ շատ կարճ ժամանակահատվածում՝ օրերի ընթացքում  պետք է սկսել Արցախի անկախացման ճանաչման գործընթացը։

 «Սա ամենաճիշտ պահն է։ Բոլոր կողմերից բոլոր կարմիր գծերն անցել են։ Սրանից սրված ու պատեհ պահ չկա։Ճիշտ պահն է, որ ճանաչենք Արցախի անկախությունը, էթնիկ զտման վտանգ կա»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ Թուրքիան տոտալ խաղի մեջ է․ բոլոր փաստարկները պետք է դնել  ու ճանաչել Արցախի անկախացումը․ «Մենք պետք է զուգահեռ աշխատենք, որպեսզի մյուսները ևս ճանաչեն»,-նշում է Մելքումյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի կարծիքով՝  մենք փաստացի ճանաչել  ենք Արցախի անկախությունը․ «Մենք պետք է այնպես անենք, որ այլ երկրներ ևս գոնե այնքան, ինչքան մենք ենք ճանաչել, այդքան ճանաչեն, պատվիրակություններ ուղարկեն և այլն, դա արդեն մեծ առաջընթաց կլինի»։

 Նա շեշտում  է՝   արցախահայությանը պետք է  փրկել ֆիզիկական ոչնչացումից, եւ Արցախը պետք է ճանաչվի    միջազգային իրավունքի սուբյեկտ։