A
A
Շուշիում վիրավորված լրագրողներից 2-ին ՌԴ կառավարական ինքնաթիռով տեղափոխում են Մոսկվա, 3-րդը կմնա Երեւանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված երկու լրագրողներին ՌԴ կառավարական «Ռոսիա» ինքնաթիռով տեղափոխում են Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնում նաեւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքային այցը լուսաբանող լրագրողները։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրեց, որ Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։
Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։
Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին:
Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա: