A
A
Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Ինչպես տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից, Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
«Մենք այսօր կքննարկենք Հեռավոր Արևելքում տիրող իրավիճակը, Հեռավոր Արևելքում ու Հարավ-արևելյան Ասիայում մեր շահերի ապահովումը։ Այնուհետև, իհարկե, կքննարկենք մեր սահմաններին, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը»,- ասել է Պուտինը։